Աշխարհի մեծ մասում 5G տեխնոլոգիան դեռ սկզբնական փուլում է, բայց տեխնոլոգիական ընկերություններն արդեն սկսում են 6G ցանցի առաջին փորձարկումները: LG-ն պատրաստվում է առաջին 6G թեստային ցանցի պաշտոնական պրեմիերային։
LG-ն հայտարարել է, որ կցուցադրի իր նոր 6G տեխնոլոգիայի հնարավորությունները 2021 թվականին Կորեայի գիտության և տեխնոլոգիաների ցուցահանդեսում։ Գերմանական Fraunhofer հետազոտական ինստիտուտի հետ համատեղ ընկերությունը մշակել է հատուկ ուժեղացուցիչ, որով տվյալները կարող են փոխանցվել ցանցի նոր ստանդարտով։
Վաղ փորձերը ցույց են տվել, որ տվյալները կարող են ստացվել և փոխանցվել 100 մետրից ավելի հեռավորությունների վրա՝ 100 ԳՀց-ից մինչև 10 ԹՀց հաճախականության միջակայքում: Տվյալների փոխանցման արագությունը 1 Թբ/վ է: Սա 5G ցանցի համեմատ փոխանցման որակի հսկայական բարելավում է: Հիշեցնենք, որ ներկայումս շատ դեպքերում փոխանցման արագությունը կազմում է մոտ 1 Գբիտ/վ, ուստի 6G-ի դեպքում ունենք թողունակության 1000 անգամ աճ։
LG-ի ինժեներները բացատրում են, որ սա իրականում 6G ցանցի զարգացման միայն սկիզբն է։
6G ցանցի շնորհիվ մենք այլևս կարիք չունենք անհանգստանալու այն մասին, որ 8K կամ 16K 60 FPS արագությամբ ֆիլմը, որը դիտում ենք ինտերնետում, կախում է կամ սպասում, որ այն ներբեռնվի մեր բջջային սարքում:
6G ցանցի զարգացման հետ կապված գրեթե 43000 արտոնագրային հայտ է ներկայացվել ամբողջ աշխարհում։ Բավական է նշել, որ դրանց 35%-ը հայտնվել է միայն Չինաստանում։