1.Տերմինալոգիա
Պորտալ – համացանցացում տեղադրված ռեսուրս, որը հասանելի է compgarant.am հասցեով և իրենից ներկայացնում է տվյալների բազա, արտաքին տեսքի գրաֆիկական ձևակերպում, դիզայնի ցանկացած առաձին տարրեր, այլ ռեսուրսների հետ փոխկապակցված համակարգ, առանձին իրավունքներով սուբյեկտների համախումբ:
Ադմինիստրացիա – պորտալի կազմակերպա-իրավական հարցերով զբաղվող մարմին:
Օգտատեր – պորտալից սահմանված կարգով օգտվող ցանկացած երկրի քաղաքացի կամ իրավաբանական անձ:
Մոդերատոր – սահմանված կաննոներին համապատասխան ֆորումի աշխատանքները կազմակերպող ադմինիստրացիայի կողմից լիազորված օգտատեր:
Հաղորդագրություն – պորտալի ադմինիստրացիայի (մոդերատորների), ինպես նաև օգտատերերի կողմից իրենց իրավասության սահմաններում պորտալում հրապարակված ցանկացած տիպի տեղեկատվություն:
Հայտարարություն – օգտատիրոջ կողմից իր կամ երրորդ անձանց շահերից բխող պորտալում տեղադրված որևէ ապրանքի վաճառքի, գնման կամ նրա վրա ուշադրություն գրավելու հաղորդագրություն:
Գնորդ – պորտալում տեղադրված հայտարարություններում իրեն հետաքրքրող ապրանքն որոնող կամ վաճառողի հետ վերջինիս կողմից տեղադրված հայտարարության շուրջ բանակցող օգտատեր:
Դիտակտիկ նյութ – պորտալում առկա ցանկացած տիպի լուսանկար, տեսանյութ կամ ձայնագրություն:
Համաձայնագիր – այս օգտագործման կանոնների ամբողջությունն ինքնին համարվում է համաձայնագիր, որը կնքվում է պորտալի ադմինիստրացիայի և օգտատիրոջ միջև:

2.Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1.Ադմինիստրացիան իրավունք ունի՝
• Միակողմանի փոփոխել օգտագործման կանոնները, պորտալի ֆունկցիոնալ հնարավորությունների ձևն ու բնույթը, արտաքին տեսքն առանց որևէ հատուկ ծանուցման:
• Խմբագրել օգտատերերի կողմից հրապարակված հաղորդագրությունների վերնագրերը և բուն տեքստը, ինչպես նաև խմբավորել կամ ապախմբավորել տեքստերը՝ նրանք համապատասխանեցնելով առկա թեմաներին (նշվածգործառույթը ֆորումներում կարող է իրականացվել նաև մոդերատորների կողմից):
• Հեռացնել օգտատիրոջ կողմից տեղադրված հաղորդագրությունը:
• Նախազգուշացնել պորտալի օգտատերերին՝ նրանց կողմից կատարած սխալների կամ խախտումների համար (նշված գործառույթը ֆորումներում կարող է իրականացվել նաև մոդերատորների կողմից):
• Ժամանակավոր կամ մշտապես փակել խախտում կատարած օգտատիրոջ մուտքը (նշված գործառույթը ֆորումներում կարող է իրականացվել նաև մոդերատորների կողմից):
• Թույլ չտալ կրկին գրանցվել պորտալում նախկինում խախտում կատարած օգտատիրոջը:
• Ներկայացնել իրավապահ մարմիններին իրենց հետաքրքրող օգտատիրոջ վերաբերյալ առկա տեղեկատվությունը միայն գործող տեղական կամ միջազգային օրենքներով նախատսված դեպքերում՝ դատարանի համապատասխան որոշման հիման վրա:
• Մշակել կամ վերամշակել պորտալում գրանցման ժամանակ օգտատիրոջ կողմից ներկայացված տեղեկատվությունը՝ նրան համապատասխան գործառույթ իրականացնելու համար թույլտվություն տալու նպատակով:
• Թարմացնել, հեռացնել կամ ներմուծել պորտալի թեմատիկային վերաբերող ցանկացած տեղեկատվություն:

2.2. Օգտատերն իրավունք ունի՝
• Ծանոթանալ պորտալում առկա հրապարակային տեղեկատվությանը:
• Ծանոթանալ օգտագործման կանոններին:
• Կնքել համաձայնագիր իր և պորտալի ադմինիստրացիայի միջև:
• Սահմանված կարգով գրանցվել պորտալում կամ դադարեցնել այդ գրանցումը:
• Հրապարակել կամ հեռացնել իր կողմից հրապարակված մեկնաբանությունները, որոնք առնչվում են բլոգերների կողմից վարվող թեմաներին:
• Մասնակցել ֆորումներում ծավալվող քննարկումներին, ինչպես նաև հանդես գալ նոր թեմատիկ ֆորում ստեղծելու առաջարկով:
• Հեռացնել իր կողմից հրապարակված մեկնաբանությունները և հաղորդագրությունները:
• Ներկայացնել առաջարկներ, ինչպես նաև քննադատել ադմինիստրացիայի և մոդերատորների աշխատանքը պորտալի ադմինիստրացիայի հետ ուղիղ կապի՝ էլ. փոստի միջոցով:

2.3. Օգտատիրոջն արգելվում է՝

• Սպառնալ, վիրավորել կամ ծաղրի ենթարկել մասնակիցներին, պորտալի ադմինիստրացիային, մոդերատորներին կամ երրորդ անձանց, տեղադրել նրանց վերաբերյալ ցանկացած տիպի վարկաբեկիչ նյութեր:
• Հաղորդագրություններում օգտագործել հայհոյանքներ, վիրավորական բառեր, նախադասություններ, այդ թվում վերը թվարկվածների իմաստն արտահայտող տառեր, ինչպես նաև բառերի առանձին կրճատ կամ քողարկված տարբերակներ:
• Օգտագործել ֆորումի հարթակը անձնական փոխհարաբերությունների ճշտման համար:
• Տեղադրել դիտակտիկ նյութեր, տեքստային հաղորդագրություններ կամ ծավալել քննարկումներ պայթուցիկների, ինքնաշեն զենքերի, զինատեսակների, ռազմամթերքի՝ կենցաղային կամ այլ պայմաններում պատրաստման եղանակների և դրա համար անհրաժեշտ տարրերի, նյութերի և մեխանիզմների հայթայթման ուղիների վերաբերյալ:
• Տեղադրել դիտակտիկ նյութեր, տեքստային հաղորդագրություններ կամ ծավալել քննարկումներ մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի հանդեպ բացահայտ և քողարկված ձևով դաժանություն, թշնամանք և ատելություն առաջացնող:
• Տեղադրել համամարդկային բարոյական նորմերին հակասող կամ կասկածելի բովանդակությամբ տեքստային հաղորդագրություններ և դիտակտիկ նյութեր:
• Տեղադրել դիտակտիկ նյութեր, տեքստային հաղորդագրություններ կամ ծավալել քննարկումներ, որոնք կարող են մոլորեցնել կամ խաբել մյուս մասնակիցներին:
• Տեղադրել դիտակտիկ նյութեր կամ ծավալել քննարկումներ մարդու և զանգվածների մոտ ուղղակի կամ անուղղակի ձևով հոգեկան խանգարումներ առաջացնող, ինչպես նաև դրանց մեթոդների, միջոցների և ուղիների վերաբերյալ:
• Հանդես գալ պետությունների սահմանադրական կարգը տապալելու, զանգվածային անկարգություններ հրահրելու, հասարակական կարգը խախտելու, որևէ կազմակերպության կամ գործընթացի բնականոն ընթացքը խաթարելու կոչերով, կամ պետությունների համապատասխան օրենքներին հակասող այլ թեմաներով, ինչպես նաև տեղադրել վերը թվարկված գործընթացները բացահայտ կամ քողարկված ձևով քարոզող դիտակտիկ նյութեր կամ տեքստային հաղորդագրություններ:
• Ծավալել բացահայտ և քողարկված քննարկում, տեղադրել դիտակտիկ նյութեր քաղաքական, կրոնական, ռասսայական, սեռական բնույթի կամ պորտալի թեմատիկային չվերաբերող այլ թեմաներով:
• Քննադատել պորտալի ադմինիստրացիային և մոդերատորներին որևէ այլ ձևերով, բացի ուղիղ էլեկտրոնային նամակագրությունից:
• Օտագործել ավտոմատ ծրագրեր պորտալից օգտվելու համար:
• Խափանել պորտալի բնականոն աշխատանքը, այդ թվում նաև պորտալի ենթակառուցվածքի ձանրաբեռնման միջոցով:
• Տեղադրել կամ պորտալի միջոցով տարածել համակարգչային վիրուսներ, ծրագրեր, ֆայլեր, կոդեր, HTML տեգեր, որոնք նպաստում են համակարգիչների, հեռահաղորդակցության սարքերի, ինչպես նաև ծրագրերի խափանմանը, փոփոխմանը, ոչնչացմանը և ապօրինի մուտք գործելուն, կոմերցիոն ծրագրային արտադրանքի գեներացմանսերիական համարները, օգտանուններ, գաղտնաբառեր և այլ նյութեր:
• Հրապարակել պետական, ծառայողական կամ կոմերցիոն գաղտնիք կազմող հաղորդագրություններ և դիտակտիկ նյութեր (այս դրույթը գործում է նաև հայտարարությունների համար):
• Ստեղծել 1-ից ավելի պրոֆիլներ (այս դրույթը գործում է նաև հայտարարությունների համար):
• Տեղադրել բաց կամ քողարկված գովազդային բովանդակությամբ տեքստային հաղորդագրություններ, դիտակտիկ նյութեր կամ հղում (այս դրույթը գործում է նաև հայտարարությունների համար):
• Օգտագործել հայհոյանք կամ վիրավորական համարվող նիկ անուններ, ստորագրություններ:
• Հանդես գալ այլ մասնակցի անունից առանց նրա իմացության:
• Հրապարակել այլ մասնակցի վերաբերյալ որևէ անձնական տեղեկատվություն առանց նրա իմացության, բացառությամբ՝ երբ վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը վերցված է բաց աղբյուրներից. այդ դեպքում պարտադիր է նշել տեղեկատվության աղբյուրը:
• Պատասխանել մասնակիցներից մեկի հարցին՝ հղում կատարելով այլ կայքի կամ ֆորումի:
• Շարունակել որևէ հարցի քննարկում, որը հեռացված է ֆորումից պորտալի ադմինիստրացիայի և մոդերատորների կողմից:
• Տեղադրել հաղորդագրություն, որը բացառապես բաղկացած է սմայլիկներից, այլ զվարճալի պատկերներից և որևէ իմաստ չի արտահայտում:
• Օգտագործել ֆորումն որպես չաթ:
• Վաճառել սեփական նիկը կամ պորտալում առկա օգտագործման տվյալները մեկ ուրիշ մասնակցի:
• Ֆորումի ցանկացած մասնակցի հաճախակի դիմումը այլ մասնակիցներին անձնական հարցերով. դրա համար կարող եք օգտագործել էլ. փոստ կամ կապի այլ միջոցներ:
• Վարել ֆորումներ կամ ծավալել քննարկումներ այլ լեզուներով, բացառությամբ՝ հայերենի, ռուսերենի կամ անգլերենի, ընդ որում՝ յուրաքանչյուր լեզվի համար օգտագործել իրեն համապատասխան այբուբենի տառերը:

3.Ընդհանուր դրույթներ
• Նշված համաձայնագիրը պորտալում առկա է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
• Համաձայնագիրն անժամկետ է, այն ուժի մեջ է մտնում օգտատիրոջ՝ compgarant.am պորտալում գրանցվելուց անմիջապես հետո:
• Կանոնների չիմացությունը օգտատերերին չի ազատում պատասխանատվությունից:
• Կանոնները գործում են բոլոր օգտատերերի համար առանց բացառության:
• Ադմինիստրացիայի կողմից պորտալում հրապարակված ցանկացած տիպի տեղեկատվություն չի հանդիսանում պետական, ծառայողական կամ կոմերցիոն գաղտնիք:
• Օգտատերը պետք է հաշվի առնի, որ պորտալում առկա որևէ առաջարկ, առք ու վաճառքի գործարք ինքնին կարող է լինել ոչ իրական կամ ապօրինի:
• Դինամիկ փոփոխվող համացանցի տիրույթում հնարավոր չէ հաշվի առնել կյանքի բոլոր իրավիճակները և հաստատուն պահել սահմանված դրույթները, այդ իսկ պատճառով առաջ եկած ցանկացած խնդիր դիտարկվում է առանձին և դրա լուծումը կարող է մասամբ կամ ամբողջովին չհամապատասխանել սահմանված կանոններին:
• Պորտալում ադմինիստրացիայի կողմից տեղադրված տեղեկատվությունը կարող է պարբերաբար թարմացվել և այն կարող է հնանալ:
• Համաձայնագիրը համարվում է կողմերի միջև պատշաճ կնքված, երբ օգտատերը գրանցման ժամանակ ծանոթանում է վերը նշված դրույթներին և տալիս իր համաձայնությունը՝ սեղմելով համապատասխան կոճակը: