«Կոմպգարանտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թ.-ին։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունը աշխատել է տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի ոլորտներում՝ իր պատվիրատուներին մշտապես առաջարկելով ժամանակի լավագույն լուծումները:
Ընկերությունն իր գործընկերներին ու պատվիրատուներին միշտ առաջարկել է և առաջարկում է լավագույն լուծումները՝ առաջնորդվելով մի պարզ գաղափարով. Հայաստանը և Հայաստանի կազմակերպությունները բավականաչափ հարուստ չեն, որպեսզի գնեն վատ ու անորակ սարքավորումներ: Ներկայումս մեր ընկերությունը առաջարկում է ծառայությունների լայն ընտրանի՝ սկսած խորհրդատվությունից, տեխնիկական աջակցությունից, սարքավորման մատակարարումից ու տեղադրումից և վերջացրած երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկմամբ: Մեր կողմից առաջարկվող ծառայությունները կարող են նախատեսել նաև մատակարարված սարքավորումների ընդլայնաված երաշխիքային սպասարկում:
Գործունեության ուղղությունները
• Համակարգիչների տեխնիկական և ծրագրային երաշխիքային սպասարկում
• Սերվերային համակարգերի տեղադրում, կարգաբերում և սպասարկում
• Վեբ կայքերի մշակում, պատրաստում, առաջխաղացում և սպասարկում
• Լոկալ համակարգչային ցանցերի նախագծում, կառուցում և կարգաբերում
• IP հեռահաղորդակցման համակարգի ներդնում և սպասարկում
• Տպիչների, պատճենահանող սարքերի վերանորոգում և սպասարկում
• Լազերային և թանաքային քարթրիջների երաշխավորված լիցքավորում
• Տեսադիտման համակարգի (տեսախցիկների և տեսաձայնագրման համակարգերի) տեղադրում, կարգավորում և հետագա սպասարկում
• Տեղեկատվության վերականգնում ցանկացած տիպի կրիչներից
• Արտոնագրված հակավիրուսային ծրագրերի տրամադրում և տեղադրում
• Համակարգիչների, նոթբուքերի վաճառք անվճար խորհրդատվությամբ,նաև պատվերներ ցանկացած պարամետրերով
• Ծրագրավորման և համակարգչային դասընթացների կազմակերպում
Համագործակցելով արտասահմանյան և հայաստանյան առաջատար ընկերությունների հետ, մենք մեր սպառողին ենք առաջարկում լավագույնների շարքում ընդգրկված ապրանքանիշերի արտադրանք։
Կոմպգարանտի անձնակազմը պատրաստ է իրականացնել ամենաբարդ և ոչ ստանդարտ նախագծերը՝ տալով դրանց անհատական և օպտիմալ լուծումներ։