Նոթբուքերի վերանորոգում

Լավ է, երբ ճանաչում ես համակարգչի հմուտ մասնագետի, ով հասկանում է և ծրագրային, և տեխնիկական մասերից: Հենց այդպիսի մասնագետներ են աշխատում Մեզ մոտ:

Եթե Դուք բնակվում եք ՀՀ-ում, ապա զանգեք մեզ, երբ նկատեք անսարքություններ. մի՛ սպասեք,  երբ ամեն ինչ «կփլուզվի»:

Հրավիրե՛ք մասնագետին Ձեր տուն կամ  գրասենյակ. դա համակարգչային խնդիրները լուծելու ամենահասարակ և արդյունավետ տարբերակն է:

Աշխատանքի տեսակը
Արժեքը/դրամ
Օպերացիոն համակարգի տեղադրում 8000 (ստանդարտ փաթեթ)
Վիրուսների փնտրում, բուժում և հեռացում 3000
Համացանցի կարգավորում (մալուխ) 2000
Ծրագրերի տեղադրում (1 հատի համ.) 1000
Օպերացիոն համակարգի մասնագիտական կարգաբերում 3000
Նոթբուքի մատրիցայի փոխարինում 10000
Նոթբուքի՝ փոշուց մաքրում, տերմոմածուկի փոոխարինում 6000
Դիագնոստիկա անվճար

Նոթբուքի վերանորոգումը նուրբ գործ է, որը պահանջում է որակյալ մասնագիտական մոտեցում: Համակարգչային բոլոր տեխնիկաներից նոթբուքերի վերանորոգումը ամենաթանկարժեքն է և բարդը: Գործունեության ընթացքում մենք գտել ենք նոթբուքների հաճախակի խափանման հիմնական պատճառները: Առաջին հերթին՝ շատ հաճախ պատահում է, որ նոթբուքի վրա լցնում են սուրճ կամ այլ հեղուկ: Այս պարագայում լուրջ վերանորոգում չի պահանջվում. լավագույն դեպքում պետք է մաքրել և չորացնել, իսկ վատագույն դեպքում՝ փոխարինել ստեղնաշարը, ինչպես նաև մի քանի պլատաներ. այդպիսի վերանորոգումը կպահանջի հավելյալ ծախսեր:

Նոթբուքերը բավականին փխրուն են, հատկապես էկրանները. այսպիսով՝ հաճախակի վերանորոգման պատճառ է հանդիսանում էկրանի վնասումը: Այդ դեպքում մենք կգտնենք համապատասխան փոխարինում և կկատարենք վերանորոգում: Էկրանը կգործի ինչպես նախկինում, շատ դեպքերում նաև ավելի լավ:

Անհանգստության մյուս պատճառը նոթբուքի տաքանալն է: Դրա համար կարող է լինել մի քանի պատճառներ՝ փոշի, վիրուս կամ ապարատային մասի խափանումը: Մի հապաղե՛ք, հրավիրե՛ք մասնագետին անվճար խորհրդատվության համար: Նա կորոշի պատճառը և անհրաժեշտության դեպքում կվերացնի խնդիրը: Ավելի լավ է միանգամից լուծել այդպիսի խնդիրները և չհասցնել բազմակողմանի վերանորոգման աստճանի: Բացի այդ մենք զբաղվում ենք նոթբուքերի ընտրությամբ և նրանց շարքից դուրս եկած կամ արագագործությանը նպաստող մասերի փոխարինմամբ:

Վերանորոգում – ոչ միայն մեխանիկական խափանումեր, այլ նաև ծրագրային: Մենք կհեռացնենք վիրուսները, կտեղադրենք օպերացիոն համակարգ, կկարգաբերենք համացանցը և կպատմենք, թե ինչպես օգտվել նոր ծրագրերից: Իսկ եթե դուք որոշեք գնել նորը, ապա կօգնենք ընտրել  Ձեր գրպանին համապատասխան լավ նոթբուք: Շատերը համարում են, որ նոթբուքի վերանորոգումը ժամանակատար և թանկ է. ինչ-որ մեկն արդեն գլխի է ընկել, որ նոթբուքի օպերացիոն համակարգ տեղադրող անձինք, շատ հաճախ, աշխատանքի իրական 8000 դրամ արժեքից մի քանի անգամ ավելի մեծ գումար են պահանջում:

Մեր բոլոր գները բացարձակ թափանցիկ են և Դուք կարող եք զգուշանալ, որ Ձեր նոթբուքի վերանորոգման համար կարող է պահանջվի ավել գումար, քան նախատեսել եք: Առաջին  հերթին՝ նոթբուքի վերանորոգման գումարը Ձեզ հայտնում է օպերատորը, իսկ երկրորդ հերթին՝ նոթբուքի անվճար դիագնոստիկայից հետո, մասնագետը Ձեզ տեղեկացնում է վերջնական գումարի մասին, և եթե դա Ձեզ չի գոհացնում, ապա Դուք կարող եք հրաժարվել վերանորոգումից և վճարել միայն 1000 դրամ մասնագետի այցի համար: Այդ ամենից զատ՝ ծառայությունների ամբողջ գնացուցակը և այն ամենն ինչ Ձեզ կպահանջվի, մանրամասն արտացոլված է այստեղ՝ մեր կայքում:

Եթե մեր առաջարկների ցանկում չեք գտել Ձեզ անհրաժեշտ ծառայությունը կամ հստակ չգիտեք, թե ինչն է խափանվել կամ պետք է վերանորոգվի, զանգեք և մեր օպերատորը խարհուրդներ կտա գների առումով, կամ հրավիրեք մասնագետ անվճար դիագնոստիկայի համար: Շատ նրբություններ հնարավոր է միայն տեսնել, տեղում այդ պատճառով մասնագետի զննումը շատ կարևոր է:

Մեր seo-օգնականը ասում է, որ մենք պետք է հիշյալ տեքստում օգտագործենք «վերանորոգում» բառը ևս 8 անգամ, իսկ «նոթբուք» բառը՝ մեկ: Բայց թվում է, որ մենք արդեն պատմեցինք այն ամենն ինչ հնարավոր էր, և եթե Ձեր նոթբուքի հետ կան ինչ-որ խնդիրներ, ապա ժամանակը չէ կարդալ երկար տեքստեր, պարզապես զանգեք մեզ: