Համակարգիչների վերանորոգում

Լավ է, երբ ճանաչում ես համակարգչի հմուտ մասնագետի, ով հասկանում է և ծրագրային, և տեխնիկական մասերից: Հենց այդպիսի մասնագետներ են աշխատում Մեզ մոտ:

Եթե Դուք բնակվում եք ՀՀ-ում, ապա զանգեք մեզ, երբ նկատեք անսարքություններ. մի՛ սպասեք,  երբ ամեն ինչ «կփլուզվի»:

Հրավիրե՛ք մասնագետին Ձեր տուն կամ  գրասենյակ. դա համակարգչային խնդիրները լուծելու ամենահասարակ և արդյունավետ տարբերակն է:

Աշխատանքի տեսակը
Արժեքը (դրամ)
Համակարգիչների վերանորոգում
Սնուցման բլոկի փոխարինում 2000
Կոշտ սկավառակի փոխարինում 2000
Մայր պլատայի փոխարինում 7000
Վիրուսների հեռացում
Փնտրում, բուժում և հեռացում սկսած 3000-ից
Հակավիրուսային պրոֆիլակտիկա սկսած 3000-ից
SMS-բաներների և պոռնոբաներների հեռացում սկսած 4000-ից
Հակավիրուսային ծրագրերի տեղադրում սկսած 2000-ից
Օպերացիոն համակարգի տեղադրում
Windows XP 5000 (ստանդարտ փաթեթ)
Windows 7 5000 (ստանդարտ փաթեթ)
Համացանցի կարգաբերում
ADSL, մալուխ 2000
Wi-fi 3000
WiMax 6000
Ծրագրերի տեղադրում (1 հատի համար) 1000
Համակարգչի՝ փոշուց մաքրում, տերմոմածուկի փոխարինում 4000
Դիագնոստիկա անվճար

 

Մենք կօգնենք Ձեզ լուծել համակարգիչների հետ կապված գրեթե բոլոր խնդիրները: Մեր մասնագետը կարճ ժամանակում կայցելի Ձեզ, կանցկացնի անվճար դիագնոստիկա, կկատարի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները և կիրականացնի համակարգչի ճիշտ կարգաբերում, որն էլ թույլ կտա մեծացնել նրա արագագործությունը:

Շատերը գտնում են, որ համակարգչի վերանորոգումը ժամանակատար և թանկ է. ինչ-որ մեկն արդեն գլխի է ընկել, որ համակարգչին օպերացիոն համակարգ տեղադրող անձինք, շատ հաճախ, աշխատանքի իրական արժեքից մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ գումար են պահանջում:

Մեր բոլոր գները բացարձակ թափանցիկ են և Դուք կարող եք զգուշանալ, որ Ձեր համակարգչի վերանորոգման համար կարող է պահանջվի ավել գումար, քան նախատեսել եք: Առաջին  հերթին՝ համակարգչի վերանորոգման գումարը Ձեզ հայտնում է օպերատորը, իսկ երկրորդ հերթին՝ համակարգչի անվճար դիագնոստիկայից հետո, մասնագետը Ձեզ տեղեկացնում է վերջնական գումարի մասին, և եթե դա Ձեզ չի գոհացնում, ապա Դուք կարող եք հրաժարվել վերանորոգումից և վճարել միայն 1000 դրամ մասնագետի այցի համար: Այդ ամենից զատ՝ ծառայությունների ամբողջ գնացուցակը և այն ամենն ինչ Ձեզ կպահանջվի, մանրամասն արտացոլված է այստեղ՝ մեր կայքում:

Այդուհանդերձ, խորհուրդ ենք տալիս լրջորեն վերաբերել Ձեր համակարգչի «առողջությանը», և չհապաղել զանգել: Նոթբուքի և համակարգչի ժամանակին վերանորոգումը «ԿոմպԳարանտ» ընկերությունում Ձեզ համար կլինի ավելի ձեռնտու: Եվ որն ավելի կարևոր է, մենք տալիս ենք համակարգչային վերանորոգմանը նվազագույնը երկշաբաթյա երաշխիք: Մենք զբաղվում ենք նոթբուքների և համակարգիչների, պերիֆերիայի և օրգտեխնիկայի տեղադրմամբ, համացանցի և ծրագրերի կարգաբերմամբ, տեղադրմամբ:

Համակարգչի ժամանակակից դիագնոստիկան լավագույն  միջոցն է հետագայում վերանորոգման վրա ծախսեր չանելու համար:

Մեր մասնագետները մանրամասն կպատմեն Ձեզ այն ամենի մասին, թե ինչ է տեղի ունեցել Ձեր համակարգչի հետ, կտան խորհուրդներ, թե ինչպես օգտագործել նոր ծրագրերը, կներկայացնեն համակարգչի կառուցվածքը և խափանման պատճառները: Մի՛ ամաչեք հարցեր տալ մեր մասնսագետներին. Մենք ցանկանում ենք ոչ միայն վերանորոգել Ձեր ընկերոջը և օգնականին, այլ նաև օգնել՝ Ձեզ կանխելու հետագա խափանումները:

Եթե մեր առաջարկների ցանկում չեք գտել Ձեզ անհրաժեշտ ծառայությունը կամ հստակ չգիտեք, թե ինչն է խափանվել կամ պետք է վերանորոգվի, զանգեք և մեր օպերատորը խարհուրդներ կտա գների առումով, կամ հրավիրեք մասնագետ անվճար դիագնոստիկայի համար: Շատ նրբություններ հնարավոր է միայն տեսնել, այդ պատճառով մասնագետի զննումը շատ կարևոր է: