Համակարգչային երաշխիք

Վերջին մեկ ամսվա ընթացքում քանի անգամ է, ձեր համակարգիչը կամ նոթբուքը ձեզ համար խնդիրներ առաջացրել: Քանի անգամ է նա ցույց տվել ձեզ «մահվան կապույտ էկրանը», առաջարկել է վճարել վիրուսների հեռացման համար, հրաժարվել է տեղադրել ծրագրեր կամ ընդհանրապես աշխատել: Որքան կարեւոր փաստաթղթեր, ամսական հաշվետվություններ, գեղեցիկ լուսանկարներ են կորել համակարգիչների պատճառով: Իսկ վերջին երեք կամ վեց ամիսների ընթացքում՞

Մենք առաջարկում ենք Ձեզ լավագույն տարբերակը, որը լուծում է խնդիրների մեծ մասը, եւ վստահություն է տալիս Ձեր գրասենյակի կամ տան համակարգչին.
Համակարգչային երաշխիք

Ինչ է այն ձեզ տալիս՝
  • Հնարավորություն է տալիս կանչել մասնագետին Ձեր համակարգչի ցանկացած անսարքության դեպքում  (բացառությամբ ապարատային, դա այն ժամանակ, երբ «Tank» խաղի ընթացքում դուք կոտրում եք ստեղնաշարը)
  • Կարիք չի լինում վճարել մասնագետի յուրաքանչյուր այցի համար
  • Խնայում եք  համակարգչային սպասարկման ընդհանուր ծառայությունների համար

Ինչ է դրա համար անհրաժեշտ՝

  • Կնքել պայմանագիր, սպասարկման տևողությունը 6 ամիս
  • Կանխավճար անել ընտրված սակագնային պլանի համար
  • Խուճապի չմատնվել! (Մենք ամեն ինչ կվերանորոգենք)
 Սակագնային պլան «Էկոնոմ»

  1. Մասնագետի պլանային այցեր ըստ անհրաժեշտության
  2. Մասնագետի ժամանում՝ ոչ ավել քան 6 ժամում
  3. Մինչև 5 համակարգիչ ունենալու դեպքում ամսական 1 անգամ անվճար քարթրիջի լիցքավորում կամ թմբուկի որակյալ փոխարինում
  4. Արժեքը – 20000 դր/ամսական

Սակագնային պլան «Օպտիմալ»

  • Մասնագետի պլանային այցեր ըստ անհրաժեշտության
  • Մասնագետի ժամանում՝ ոչ ավել քան  3 ժամում
  • Համակարգիչների քանակը 6-ից ավել լինելու դեպքում  ծառայության արժեքը և անվճար քարթրիջների սպասարկումը որոշվում է տեղում ընդհանուր համաձայնության գալով
  • Արժեքը – պայմանական

1. Երաշխիքը տրամադրվում է՝ տեղադրված լիցենզիոնային օպերացիոն համակարգի  առկայության դեպքում: Տրամադրման պայմաններ՝

2. Երաշխավորված OՀ-ը չպետք է վարակված լինի վիրուսային համակարգով:

3. Երաշխավորված OՀ-ը չպետք է պարունակի ակնհայտ համակարգային սխալներ.

4. Երաշխավորված սարքը չպետք է ունենա մեխանիկական անսարքություններ:

Երաշխիքը չի տրամադրվում չարտոնագրված (пиратское) ծրագրային ապահովման դեպքում:

Համակարգչի իրավիճակի գնահատման գործընթացը կատարվում է մեր մասնագետների ախտորոշման  հիման վրա: Եթե համակարգիչը չի համապատասխանում պահանջներին, մեր մասնագետը կարող է բերել այն պատշաճ վիճակի հենց տեղում,մեր գնացուցակում ցուցադրված գներին համապատասխան:

Եթե կան լուրջ մեխանիկական խնդիրներ, որոնք պահանջում են պահեստային մասեր, մենք կօգնենք ձեզ ընտրել եւ տեղադրել նորը:

Համակարգչի անդառնալի վնասի դեպքում, մենք կօգնենք Ձեզ ընտրել նորը և մատուցվող ծառայությունի մատուցման մնացած ժամանակը կփոխանցվի նոր համակարգչին: