IT-Աութսորսինգ

Ցանկացած ընկերության համար շատ կարևոր է, որ բոլոր սարքավորումները գրասենյակում աշխատեն ժամացույցի մեխանիզմի նման: Սարսափելի է մտածել, թե ինչ կպատահի, եթե անջատվի համացանցը, կամ տպիչը հրաժարվի տպել կարևոր փաստաթղթեր: Փոքր եւ միջին բիզնեսում, որտեղ համակարգիչների քանակը շատ չէ, բավականին թանկ է արժենում պահել IT բաժին, ուստի լավագույն լուծումը նման ընկերությունների համար կլինի IT-աութսորսինգը:

Ձեր ընկերությանը կկցվի մշտական մասնագետ, որը կկարգավորի ձեզ համար բոլոր համակարգիչները, կինտեգրի նրանց մեկ ցանցի մեջ, կներդնի հակավիրուսային համակարգ, կներդնի անհրաժեշտ բոլոր ծրագրերը, կկարգավորի բոլոր գրասենյակային սարքավորումները և մանրամասն կներկայացնի, թե ինչպես օգտագործել այդ ամենը: Նա կգա ձեր գրասենյակ պլանային այցով կամ ձեր զանգով՝ ինչ որ անսարքության դեպքում, կամ եթե պետք է տեղադրել նոր սարքավորումներ:

Աութսորսինգի տրամադրման պայմաններ

1. Աութսորսինգը տրամադրվում է՝ տեղադրված լիցենզիոնային օպերացիոն համակարգի  առկայության դեպքում:

2. Աշխատանքային OՀ-ը չպետք է վարակված լինի վիրուսային համակարգով.

3. Աշխատանքային OՀ-ը չպետք է պարունակի ակնհայտ համակարգային սխալներ.

4. Աշխատանքային սարքը չպետք է ունենա մեխանիկական անսարքություններ.

Աութսորսինգը չի տրամադրվում չարտոնագրված (пиратское) ծրագրային ապահովման դեպքում:

Համակարգչի իրավիճակի գնահատման գործընթացը կատարվում է մեր մասնագետների ախտորոշման  հիման վրա: Եթե համակարգիչը չի համապատասխանում պահանջներին, մեր մասնագետը կարող է բերել այն պատշաճ վիճակի հենց տեղում, մեր գնացուցակում ցուցադրված գներին համապատասխան:

Եթե կան լուրջ մեխանիկական խնդիրներ, որոնք պահանջում են պահեստային մասեր, մենք կօգնենք ձեզ ընտրել եւ տեղադրել նորը:

Համակարգչի անդառնալի վնասի դեպքում, մենք կօգնենք Ձեզ ընտրել նորը և մատուցվող ծառայությունի մատուցման մնացած ժամանակը կփոխանցվի նոր համակարգչին:

IT աութսորսինգ, համակարգչային սարքավորումների և պերիֆերիկ սարքերի սպասարկում, մեր ինժեներները զբաղվում են զանազան խնդիրների լուծումով, շատ լայն շրջանակով տարբերակները թույլ են տալիս Ձեզ մոռանալ խնդիրները եւ ծախսերը որոնք կապված են դրանց լուծման հետ արդեն այսօր! Պարզապես զանգահարե՛ք, համաձայնեցրեք մասնագետի ժամանումը փաստաթղթերի փաթեթի հետ միասին և ստորագրեք  աութսորսինգի տրամադրման պայմանագիրը: